вторник, 12 апреля 2011 г.

вторник, 29 марта 2011 г.

Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց

Երևանի N129 դպրոցը, որը կրում է լեգենդար Գայի անունը, գտնվում է Երևանի հյուսիսային մասում: Դա բարեկարգ մի շենք է:

Ամեն ինչ գեղեցիկի սկզբունքով` ահա դպրոցի աշխատանքային նշանաբանը և, իրոք, այդ սկզբունքը իր որոշակի արտահայտությունն է գտել դպրոցի յուրաքանչյուր ուսուցչի և աշակերտի աշխատանքում:
 Ամենուրեք իշխում է գույների և չափերի ներդաշնակություն, մտածված կահավորում. ճաշակով ձևավորված լուսանկարչական ու պատի թերթեր, զանազան բովանդակությամբ ցուցատախտակներ, մաքուր ու գեղեցիկ կահավորված լաբորատորիաներ ու կաբինետներ, բարեկարգ սպորտային և հանդիսությունների դահլիճներ: Գեղեցիկ կահավորված գրադարան. դրանցից յուրաքանչյուրի մեջ զգացվում է մանկավարժական տակտը, ամեն ինչով երեխաների մեջ գեղեցիկի զգացողություն դաստիարակելու ցանկությունն ու մտահոգությունը: